Մամուլ

Գազը թանկացավ. սպասվում է բոլոր տեսակի ապրանքների գների բարձրացում

Գազը թանկացավ. սպասվում է բոլոր տեսակի ապրանքների գների բարձրացում

Հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել գազի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորղ հնաձնաժողովի որոշումը:

Բնակիչ-սպառողների համար բնական գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ խոշոր սպառողների համար գազը թանկացել է:

Այսպիսով բնական գազի համար սահմանված են հետևյալ սակագները.

սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը կազմում է 100 հազար դրամ՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139 հազար դրամ/հազար խմ –ի դիմաց: Այսինքն՝ մինչև 600 խորանարդ մետր սպառման համար նպաստառուները կվճարեն 1 մետր խորանարդի դիմաց 100 դրամ, դրանից ավելի դեպքում՝ 139 դրամ:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը բարձրացել է: Նրանք
նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար: Իսկ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139 հազար դրամ/հազար խմ-ի դիմաց:

Եթե սպառումը գերազանցումէ 10 հազար խորանարդ մետրը, ապա ջերմոցները բնական գազի համար կվճարեն 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ-ի համար:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող ընկերությունները՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը կկազմի 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար:

Մյուս բոլոր խոշոր սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ սահմանվել է 139 հազար դրամ/հազար խմ –ի համար, և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց:

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հուլիսի 19-ից, բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից:

Այսպիսով՝ կարելի է արձանգրել, որ տնտեսությունը մտնում է ծանր փուլ. վերամշակող ձեռնարկությունները, էներգետիկան, ջերմոցային ընկերությունները և ընդհանրապես տնտեսությունն ավելի բարձր գնով է գազ ստանալու, իսկ դա նշանակում է, որ տեղական արտադրությոն բոլոր ապրանքները թանկանալու են:

Հետևաբար թանկանալու է կյանքը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Share