Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանի որդին ամուսնացել է
Հայ գրող, սցենարիստ և վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանը տեսանյութ է հրապարակել բոլորին հայտնի «Գիքորը» ֆիլմում Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանի որդու հարսանիքից։
Ալբերտ Ղուլինյանի որդին ըմբշամարտի չեմպիոն է։ Հարսանեկան արարողությունից հրապարակված տեսանյութում երևում են տոնական դրվագներ, իսկ առանձնահատուկ ուշադրության է արժանացել հարսի պարը, որն ուղեկցվել է «Գիքոր» ֆիլմի երաժշտությամբ՝ հեղինակ Տիգրան Մանսուրյան։
Տեսանյութին կից Ռուբեն Եսայանը գրել է.
«Փոքր ժամանակ նայում էի Գիքորը, հիմա նայում եմ՝ ոնց ա Գիքորի տղան ամուսնանում։
Շնորհավոր, լավ մարդ։ Համարյա վստահ եմ, որ Սոս Սարգսյանն ու Թումանյանն էլ էին ներկա»։
Տեսանյութ ստորև․


