Ի՞նչ է տեղի ունեցել Շաքիում իրականում․ ինչ է արել ադրբեջանցին
2026 թվականի հոկտեմբերի 1-ին Շաքիում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 38-ամյա Անի Ավետիսյանը՝ երեք երեխաների մայրը։ ՆԳՆ ահազանգը ստացվել էր ժամը 14։17-ին․ հաղորդվում էր, որ զինված անձը ներխուժել է բնակարան և կրակել տան բնակչուհու վրա։
Կինը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն՝ ազդրի ստորին հատվածի հրազենային վնասվածքով։ Բժիշկների փոխանցմամբ՝ գնդակը դուրս էր եկել մարմնից, Անիի գիտակցությունը տեղն էր, վիճակը՝ կայուն, և կյանքին վտանգ չէր սպառնում։ Նույն օրը երեկոյան նրան տեղափոխել էին Երևան՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով։
Միջադեպի հետևանքով վնասվածքներ էին ստացել նաև ընտանիքի երկու անչափահաս երեխաները։ Նրանցից մեկի մոտ ախտորոշվել էր աջ դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։ Հոկտեմբերի 2-ի գիշերը կոտրվածք ստացած երեխային վիրահատում էին։
Ընտանիքը որոշ ժամանակ առաջ էր տեղափոխվել Սյունիք և հաստատվել Շաքիում։ Գյուղի վարչական ղեկավարի տեղեկացմամբ՝ երեխաները հաճախում էին տեղի դպրոց և քոլեջ։
Անիի ավագ որդին՝ 17-ամյա Սարիբեկը, պատմել էր, որ տուն վերադառնալուց հետո ընտանիքը ներսում հայտնաբերել էր զինված տղամարդու։ Նրա խոսքով՝ մայրը փորձել էր պաշտպանվել, ինչից հետո տղամարդը կրակել էր նրա ուղղությամբ և փորձել փախչել։
Ընտանիքի անդամների ստացած վնասվածքների հանգամանքները պարզվում էին քննության շրջանակում։
Տեսանյութը ստորև․


