Մամուլ

Հրապարակվել է Գորիսում մահացած զինվորի լուսանկարը

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող դիրքերից մեկում մահացել է 20-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանը։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ զինծառայողին «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխել են Գորիսի հիվանդանոց։

Բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն մոտ 30 րոպե անց արձանագրվել է կենսաբանական մահը։

ՊՆ-ից հայտնել են, որ դեպքը ծառայության հետ չկապված պատճառով հանկարծամահության դեպք է, իսկ այլ հրապարակման համաձայն՝ փորձաքննության նախնական արդյունքներով զինծառայողը սրտի կաթված է ստացել։

zinvor 2
Կիսվեք ձեր էջում