Գևորգ Գրիգորյանը բացահայտել է՝ երբ է սկսել նոր սիրավեպը
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքն ու գործունեությունը շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Այդպես եղել է միշտ, և չնայած այն հանգամանքին, որ Գևորգն արդեն մի քանի ամիս է՝ հեռուստասերիալներում հանդես չի գալիս, միևնույն է, նրա անձնական կյանքի նորությունները ստիպում են հանրությանը կրկին ու կրկին վերադառնալ դերասանի մասին խոսակցություններին։
Դերասանի սիրելին՝ Քրիստինան, Instagram-ի իր էջում հայտնել է մի ամսաթիվ, որն իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի։
Պարզվում է՝ հենց փետրվարի 13-ին են նրանք սկսել հանդիպել։
Զույգը հրապարակել է ժամադրությունից լուսանկար՝ կիսվելով օրվա ջերմ հիշողություններով։


