Մամուլ

Մեր դռանը խփելու ուժեղ ձայները մինչև հիմա հիշում եմ․ Արեգնազ Մանուկյանի դուստր

Ապագան մերն է լինելու՝ իրոք ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում։ Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց կալանավորված Արեգնազ Մանուկյանի 14-ամյա դուստրը՝ Արփինե Մանուկյանը։

«Ես ուզում եմ ասել, որ մեզ բոլորիս լռեցնել չեք կարող։ Ես սա ասում եմ իմ և իմ հասակակիցների կողմից»,– ընդգծեց նա։
Արփինեն պատմեց, որ մոր ձերբակալությունը կտրուկ փոխել է իր կյանքն ու հոգեբանական վիճակը։ Նրա խոսքով՝ անհամբեր սպասում էր ամռանը՝ ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար, սակայն մի առավոտ ամեն ինչ փոխվեց։

«Վաղ առավոտյան, երբ քնած էինք, անծանոթ մարդիկ գոռգոռոցներով ներխուժեցին մեր բնակարան և ձերբակալեցին մորս։ Ես դա շատ ծանր տարա, բայց փորձում էի ցույց չտալ։ Շատերին թվում էր, թե ես ուժեղ էի, բայց ներսից օրեցօր կոտրվում էի»,– ասաց աղջիկը։

Նրա խոսքով՝ մինչև օրս հիշում է բնակարանի դռանը հարվածելու ձայները։ Մոր կալանավորումից հետո գիշերները չէր կարողանում քնել՝ մտածելով, թե ինչպես են նրա հետ վարվում կալանավայրում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում