Մամուլ

Բեռնատարների ու «Opel»-ի բախումից հետո մեքենան հայտնվել է Դեբեդի ափին․ 3 վիրավորից 2-ը անչափահաս են

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին բախվել են «Howo» մակնիշի, «Renault» մակնիշի բեռնատարները և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է Դեբեդ գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսը անչափահասներ են մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։

avtovtar 2 2
avtovtar 3 1
avtovtar 4 1
Կիսվեք ձեր էջում