Սա մենք չենք մոռանալու․ միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն․ Լևոն Քոչարյան
Գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ծննդյան օրն էր, նա գրառում է կատարել իր սոցիալական ցանցում՝ կից տեղադրելով լուսանկարներ․
Դավիթը եղբորս՝ Սեդրակի որդին է։ Այսօր նաև նրա ծննդյան օրն էր. 10 տարեկան դարձավ։ Միասին այսօր գնացինք բանտ, որ ապօրինի կալանավորված եղբայրս կարողանա շնորհավորել իր որդուն։
Սեդրակն ամուր է՝ ինձնից շատ ավելի ամուր։ Բայց այն, ինչ այս անիմաստ կալանքներով անում են երեխաների և ընտանիքների հետ, ներում չունի։
Դատավորնե՛ր, քննիչնե՛ր, դատախազնե՛ր, ցանկությունը Նիկոլինն է, բայց իրականացնողը դուք եք։
Սա մենք չենք մոռանալու։
Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի և մաղթանքների համար։
Լուսանկարները՝ ստորև․




