Տեսախցիկը ֆիքսել է Մալաթիա տոնավաճառի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարը
Երեկ՝ նոյեմբերի 15-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Մալաթիա տոնավաճառի խաչմերուկում, բախվել են «Ferrari» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Արդյոք նշված վթարի հետևանքով տուժածներ կան, կամ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում պարզել են վթարի հանգամանքներն ու ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը, դեռևս հայտնի չէ։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ տեղի ունեցած վթարից։
Տեսանյութը ստորև․


