Շոու-բիզնեսՏեսանյութ

Բլոգեր Քրիստինայի ամուսինը վարսահարդար է. տեսեք` ինչպես է կնոջ մազերը հարդարում

Բլոգեր Քրիստինան տեսանյութ է հրապարակել, որտեղ ամուսինը հարդարում է իր մազերը՝ պատրաստելով նրան ծննդյան տարեդարձի գնալու։

Տեսանյութում զույգը ջերմ ու հումորային զրույց է ունենում, որի ընթացքում Քրիստինան կատակով նշում է, որ հենց այսպես պետք է ամուսինը սիրունացնի կնոջն ու ճանապարհի առիթի։

Զրույցի ընթացքում Քրիստինան հիշում է, որ տարիներ առաջ հաճախ էր զանգում ամուսնուն և խնդրում հարդարել մազերը, իսկ վերջինս երբեք չէր մերժում նրան։

Ամուսինն էլ նկատում է, որ կնոջ մազերն այժմ որոշ հատվածներում վնասված են, ինչին Քրիստինան պատասխանում է, որ հիմնականում ինքն է տանը հարդարում դրանք, ինչի հետևանքով էլ մազերը մի փոքր վնասվել են։

Զույգը նաև հիշում է, թե նախկինում որքան ժամանակ էր ամուսինը տրամադրում Քրիստինայի մազերի խնամքին։

Վերջինս էլ կատակում է, որ այժմ ամեն ինչ պետք է արագ անել, քանի որ երեխա ունի և առօրյա հոգսերի պատճառով երկար ժամանակ տրամադրել մազերին այլևս չի հասցնում։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում