ՄամուլՏեսանյութ

Ինչ է կատարվում մահացած զինծառայողի գյուղում

Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում շոկի մեջ են: Միակ տեղեկությունը, որ տալիս է պաշտոնական աղբյուրը՝ վարույթ է հարուցվել, հայտնի չէ անգամ, թե ի՞նչ հոդվածով:

Պայթյունից զոհված պայմանագրային զինծառայող Դմիտրի Կյուրեղյանը 23 տարեկան էր:

Նրա մահվան մասին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր հինգշաբթի կեսօրին:

Բայց մինչև հիմա էլ ոչ ռազմական գերատեսչությունը, ոչ էլ մահվան հանգամանքներն ուսումնասիրող Քննչական կոմիտեն չեն հստակեցրել՝ ի՞նչ պայթյուն է եղել, որտե՞ղ՝ զորամասո՞ւմ, թե դրանից դուրս, արդյոք զինվորը կյանքին վերջ է տվել նռնակի՞ միջոցով, ինչպես մամուլն է պնդում:

Կիսվեք ձեր էջում