Մահացել է Ռոման Բերեզովսկու մայրը
Մահացել է Ռոման Բերեզովսկու մայրը
Ստավրոպոլի մարզի Զելինակումսկ քաղաքում 87 տարեկանում մահացել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու մայրը` Մարիա Բերեզովսկայան, հաղորդում է armeniasputnik.am-ը։
Մարիա Բերեզովսկայայի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանում. օրվա ու ժամի մասին հայտնի կդառնա ավելի ուշ:
Ռոման Բերեզովսկին 1994 թվականից խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում, 1996-ից` Հայաստանի ազգային հավաքականում՝ մասնակցելով 94 հանդիպման։
Մարզչական կարիերան Բերեզովսկին սկսել է 2015 թվականին՝ դառնալով Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ։