Մամուլ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Opel-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Opel-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 07։15-ի սահմաններում Դալար-Այգեստան ավտոճանապարհին, Այգեստան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 76-ամյա Իսրայել Ա․-ի վարած Opel Vectra մակնիշի և 28-ամյա Գարիկ Ն.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Իսրայել Ա.-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

Իսկ BMW-ի վարորդ Գարիկ Ն․-ն օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Opel-ի գազաբալոնն ու «գլուշիտելը» պոկվել են և մոտ 10 մետր շպրտվել։

Կիսվել էջում