Մամուլ

Մահացել է Ռոման Բերեզովսկու մայրը

Մահացել է Ռոման Բերեզովսկու մայրը

Ստավրոպոլի մարզի Զելինակումսկ քաղաքում 87 տարեկանում մահացել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու մայրը` Մարիա Բերեզովսկայան, հաղորդում է armeniasputnik.am-ը։

Մարիա Բերեզովսկայայի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանում. օրվա ու ժամի մասին հայտնի կդառնա ավելի ուշ:

Ռոման Բերեզովսկին 1994 թվականից խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում, 1996-ից` Հայաստանի ազգային հավաքականում՝ մասնակցելով 94 հանդիպման։

Մարզչական կարիերան Բերեզովսկին սկսել է 2015 թվականին՝ դառնալով Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ։

Կիսվել էջում