Մամուլ

Բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 2-ամյա երեխայի կյանքը

Բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 2-ամյա երեխայի կյանքը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է բժշկական կենտրոնից։

«Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքը տեղի էր ունեցել մարտի 8-ին։ Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմանում, իր 2-ամյա որդին, անզգուշաբար ցած է ընկել ննջասենյակի պատուհանից։

Կիսվել