Արտակարգ դեպք Երևանում․ 2-ամյա երեխան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար ցած է ընկել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Երևանում․ 2-ամյա երեխան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար ցած է ընկել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, պնևմոթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Մնոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Լեո Ո.-ն է։Արդեն հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում երեխան՝ իր որդին, իրենց տան ննջասենյակի պատուհանը բաց լինելու հետևանքով, անզգուշաբար ցած է ընկել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան ընկել է 4-րդ հարկից։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։