Մամուլ

«Քովիդի գործով» հարցաքննվում են առողջապահության նախարարության բազմաթիվ աշխատակիցներ, փոխքաղաքապետը ձերբակալվել է

«Քովիդի գործով» հարցաքննվում են առողջապահության նախարարության բազմաթիվ աշխատակիցներ, փոխքաղաքապետը ձերբակալվել է

Aysor.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտե են հրավիրվել և հարցաքննվում են ՀՀ առողջապահության նախարարության և կից ստորաբաժանումների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք նախկինում ներգրավված են եղել Covid համավարակի ժամանակ հիվանդների բուժման կազմակերպման և պետական միջոցների բաշխման գործընթացում։

Աղբյուրի տեղեկություններով՝ կոմիտեում մի շարք վարույթներ են հարուցվել վերոնշյալ գործով, որոնք վերաբերում են բազմաթիվ չարաշահումներին, գումարների ձևական դուրսգրմանն ու յուրացմանը, երբ հիվանդներին գրանցել են որպես ստացիոնար բուժում ստացող, սակայն փաստացի նրանք չեն եղել հիվանդանոցում, իսկ հոսպիտալացման կարիք ունեցողները զրկվել են ստացիոնար բուժումից։

Աղբյուրի տեղեկություններով՝ Գևորգ Սիմոնյանը ձերբակալվել է։

Կիսվել նյութով