Ժամանց

Ինչ արժեն զարդերը, որոնք երեկ կրել էր Աննա Հակոբյանը. «Հրապարակ»

Ինչ արժեն զարդերը, որոնք երեկ կրել էր Աննա Հակոբյանը

Hraparak.am-ը գրում է․ Երեկ Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում ՝ երեխաների ամանորյա միջոցառումանը մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագրի» ողջ վերնախավը, բայց կենտրոնական դերում հանդես էր գալիս հենց տիկին Աննա Հակոբյանը, այս միջոցառումից բազմաթիվ լուսանկարներ տարածվեցին:

Մեր աչքից չէին կարող վրիպել վարչապետի տիկնոջ զարդերը, ամենահեշտ ճանաչվողը, իհարկե ականջօղերն են, որոնք Van Cleef & Arpels բրենդի են, սև օնիքսից և 18 կարատանոց ոսկուց են, պաշտոնական կայքում այս մոդելը վաճառվում է 2450 դոլարից մինչև 5250 դոլար արժեքով:

Գինը տատանվում է ըստ չափի և արտադրման տարեթվի:

Ավելի դժվար էր հասկանալ, թե ինչ խաչ է կրում տիկին Հակոբյանը, մեզ հաջողվեց պարզել, որ խաչը Graff բրենդի է, որը ներմուծում է մեկական օրինակով Խրոնոգրաֆ խանութը։ Մեզ ասացին, որ վաճառվելու դեպքում զարդը հանվում է խանութի կայքից, բայց նմանատիպ խաչեր Graff-ից դեռ կան կայքում:

Տիկին Հակոբյանի խաչի ադամանդները ավելի մեծ են, քան կայքում առկաները, հետևաբար՝ նրա խաչի գինը կարող է տատանվել 7 միլիոն 560 հազար դրամից մինչև 11 միլիոն դրամ, կախված ադամադների որակից:

Նկար 2

chronograph
Կիսվել