«Իմ սիրտն ազատ է». Սոֆի Դևոյանը բաժանվել է ընկերոջից
«Իմ սիրտն ազատ է». Սոֆի Դևոյանը բաժանվել է ընկերոջից
Պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել։
Հետևորդները հետաքրքրվել են, արդյոք Սոֆի Դևոյանի սիրտը ազատ է:
«Իմ սիրտն ազատ է, իսկ ես շատ երջանիկ եմ»,- գրել է պարուհին՝ հրապարակելով իր լուսանկարը:
Հետևորդները նաև պնդել են, որ պարուհին ոչ բոլոր հարցերին է պատասխանում ինչին ի պատասխան գրել է. «Հիմա բոլոր հարցերը իմ բաժանության մասին են:
Մի քանի սթորի առաջ հստակ պատասխանել եմ այդ հարցին: Ես հասկանում եմ, որ ձեզ ահավոր հետաքրքրում է իմ անձնական դաշտը, բայց հանրային կերպով խոսում եմ այն ամենի մասին, ինչի ցանկանում եմ»:
Նշենք, որ պարուհին իր միկրոբլոգից հեռացրել է բոլոր լուսանկարներն ու հոլովակները սիրելիի հետ:
Հիշեցնենք, որ զույգը ծանոթացել է դեռևս 2020 թվականին, իսկ Սոֆին իր էջում պարբերաբար պատմել է հարաբերությունների մասին՝ հրապարակելով լուսանկարներ: