Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից․ Գեղարվեստի պետական ակադեմիա
Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից․ Գեղարվեստի պետական ակադեմիա
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող էր։ Tert.am-ի հետ զրույցում, նշված բարձրագույն ուսումնական հաստատությունից հայտնեցին, որ նա այլևս չի սովորում Ակադեմիայում։
Հարցին, թե հեռացվել է բուհից, Գեղարվեստի պետական ակադեմիայի աշխատակիցը հայտնեց․«Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և իր դիմումի համաձայն դուրս է եկել բուհից»։
Հիշեցնենք, որ վերջերս տված ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր որդին բանվոր է աշխատում։
«Իմ տղան՝ վարչապետի որդին, վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական, այսինքն՝ բանվոր։ Այս պահին էլ խճանկարող վարպետի օգնական է, դա ինչի՞ մասին ա վկայում»,-առցանց ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։