Ադրբեջանում ձերբակալել են Գարեգին Նժդեհի նկարը պարզած 15-ամյա աղջկան
Ադրբեջանում ձերբակալել են Գարեգին Նժդեհի նկարը պարզած 15-ամյա աղջկան
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են 15-ամյա աղջկա, ով Գարեգին Նժդեհի նկարը պարզել էր Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանի ուղղությամբ ու տեսանյութ նկարահանել: Այս մասին հաղորդում է 1news.az-ը:
Ձերբակալված աղջկան պայմանականորեն տրվել է Ֆիդան անունը:
Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանի հատուկ ծառայություններին և նշում, որ Ֆիդանը գործիք է դարձել «հայկական ռեւանշիստական ուժերի ձեռքում և օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի»:
«Ֆիդանը հանձնարարություններ է ստացել նացիստական «Հայտարակ» խմբի գլխավոր ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանից և նրա համախոհներից։
Առաջին պատվերի համաձայն՝ աղջիկը պետք է նկարվեր Գարեգին Նժդեհի դիմանկարով Բաքվի մարդաշատ վայրերում», ասվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութը ստորև