ՄամուլՏեսանյութ

Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է, վերակառուցման աշխատանքները ավարտվել են (Տեսանյութ)

Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է, վերակառուցման աշխատանքները ավարտվել են (Տեսանյութ)

Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները ավարտված է

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Հարգելի քաղաքացիներ,

ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման: Երթևեկությունը կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ:

Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով:

cicernakaberd chanaparh

Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով:

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում