Ռուսաստանը հրաժարվեց բանակցել Ճապոնիայի հետ
Ռուսաստանը հրաժարվեց բանակցել Ճապոնիայի հետ
Ռուսաստանը հրաժարվել է բանակցություններ վարել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Բացի այդ, Մոսկվան դուրս է գալիս Հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեություն սկսելու շուրջ երկխոսությունից։
Նաև Ռուսաստանը արգելափակում է Ճապոնիայի՝ որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի երկարաձգումը ոլորտային երկխոսության մեջ։
Ի պատասխան ճապոնական պատժամիջոցների՝ Մոսկվան դադարեցնում է ճապոնացիների առանց վիզայի ճանապարհորդությունը Հարավային Կուրիլներ։