Մամուլ

Քիչ առաջ ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրենը

Քիչ առաջ ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրենը

Hraparak.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը: Վերջինս ձերբակալվել էր նաեւ 2019-ին, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկամսյա կալանքից հետո 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել:

ձերբակալություն

Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի և դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

Մանրամասների մասին առաջիկայում:

Կիսվել էջում