Ազատ խոսքՄամուլ

Շնորհակալ եմ բոլոր արժանապատիվ սյունեցիներին, ովքեր բարձր պահեցին հայի թասիբը. Սուրիկ Խաչատրյան

Շնորհակալ եմ բոլոր արժանապատիվ սյունեցիներին, ովքեր բարձր պահեցին հայի թասիբը. Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի´ հայրենակիցներ, արժանապատիվ սյունեցիներ, ողջունում եմ ձեր անկոտրում կամքն ու վճռական պայքարը,  որն ուղղված է ազգակործան դավաճանի հեռացմանը: 

Գաղտագողի, գիշերով Սյունիք մտնող կապիտուլյանտն առավոտյան բախվեց իրականությանը, իսկ իրականությունը մեկն է՝ Սյունիքը մերժում է դավաճանությունն ու դավաճանին:

Շնորհակալ եմ բոլոր արժանապատիվ սյունեցիներին, ովքեր բարձր պահեցին հայի թասիբը: Լիովին կիսում եմ ձեր մոտեցումներն ու չնայած, հանգամանքների բերումով,  գտնվում եմ Եվրոպայում, միևնույնն է, ես ձեզ հետ եմ: Մեր բոլորի պայքարը ազնիվ ու նվիրական է, Սյունիքը ոչ միայն Հայաստանի ողնաշարն է, այլև արժանապատիվ ապագայի և փրկության երաշխավորը։ 

pashinyan meqena 1

Սա պայքար է հանուն հայրենիքի ազատագրման և փրկության: 

Միաժանակ հանրությանն ուզում եմ տեղեկացնել,  որ մեր ընտանիքի անվան հետ կապված սուտ տեղեկություններ են շրջանառվել, թե իբր ես, կամ իմ ընտանիքի անդամները համագործակցելու ենք կապիտուլյանտի հետ: 

Այս էժանագին լուրերի  հեղինակներին, տարածողներին և շահագրգիռ կողմերին հորդորում և զգուշացնում եմ` երկար մտածել հերթական սուտը տարածելուց առաջ և առերեսվել իրականության հետ: 

Ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին, այն կուսակցությանը, որի հետ ճանապարհ եմ անցել, այն ղեկավարին, ում հետ մարտական ուղի եմ անցել և պատմության մեջ թողել փայլուն հաղթանակ: Դավաճան կապիտուլյանտի ձեռքը կարող է սեղմել կամ գործարքի գնալ միայն անհայրենիք սրիկան: 

Կեցցե՛ արժանապատիվ հայն ու սյունեցին, ես հպարտ եմ ձեր տեսակով»։

Կիսվել