Մամուլ

«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան

«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Սյունիքի մարզպետարանում:

Ուզում եմ կրկին ընդգծել հետևյալը -որպեսզի շահարկումների տեղիք չտանք – որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան:

Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք և մեկնաբանել ենք, թե ինչ պիտի տեղի ունենա՝ պիտի  տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում:

Եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել «Նախիջևանի միջանցքի» մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին:

Որովհետև Ադրբեջանը, ըստ այդ պայմանավորվածության և գրավոր հրապարակված փաստաթղթերի, կարող է արժանանալ, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում Նախիջևանի տարածքով՝ և՛ բուն Ադրբեջանի տարածքով, և՛ Նախիջևանի տարածքով: Իսկ կոմունիկացիաների բացումը բոլորովին ուրիշ խնդիր է:

pashinyan

Բայց, այնուամենայնիվ, եթե անկեղծ լինեմ, իմ մեկնաբանությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով պարզապես ուզում է վիժեցնել գործընթացը, այսինքն՝ ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից՝ լարելով, սրելով իրավիճակը տարածաշրջանում և շարունակելու համար Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:

Քանի որ նախկինում ամբողջական առիթ չի եղել, ես ուզում եմ նաև խոսել Սյունիքի այն սահմանագծի մասին, որը մենք ունենք: Ի՞նչ է տեղի ունեցել:

Գիտեք, 44-օրյա պատերազմը, ցավոք, մեզ համար այն ընթացքը չի ունեցել, որը կարող էինք ակնկալել: Եվ մի իրավիճակում, երբ մեր պաշտպանական կարողությունները բավարար և պատշաճ չէին, որոշում է կայացվել՝ Սյունիքի սահմանագիծը համապատասխանեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին, որպեսզի մենք այդտեղ կոլեկտիվ անվտանգության համակարգերը կարողանանք աշխատեցնել:

Շատ քննարկվում է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքը, և կրկին ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը տարածվել է, համենայնդեպս – հիմա կա նաև այլ գործոն, իհարկե, ռուս խաղաղապահների գործոնը Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում – Հայաստանի մասով մինչ այս պահն էլ ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանները ներառյալ և այդ սահմաններից ներս:

Կիսվել նյութով