Մամուլ

Նիկոլ ջան, երկիրը մի ծախի․ «Իջևան մոլորակից եկած փրկիչը» գրքի հեղինակը՝ վարչապետին

Նիկոլ ջան, երկիրը մի ծախի․ «Իջևան մոլորակից եկած փրկիչը» գրքի հեղինակը՝ վարչապետին

Hraparak.am-ը գրում է․ Իջևանում  մի կոլորիտային մարդ է ապրում՝ Լյուբիկ Չիբուխչյան անուն-ազգանունով։  Նա բոլոր իշխանությունների օրոք հայտնվում է տեղական սկանդալների կիզակետում՝ գիրք էր գրել Պուտինի, Պետրոս Առաջինի, պարուսույց Կարեն Գևորգյանի, Նիկոլայ Ռիժկովի, ադրբեջանցի երգչուհի ոմն Աբդուլաևայի մասին, հայտարաում էր, որ Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրելու, ինչից հետո ստիպված էր եղել հրաժարական տալ Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնից։

Իսկ 2018 թ․ հայտնի իրադարձություններից հետո «Իջևան մոլորակից եկած փրկիչը» վերնագրով գիրք էր գրել համերկրացի Նիկոլ Փաշինյանի մասին։

Լյուբիկ Չիբուխչյանի գրքի մասին այդ շրջանում անգամ «Ազատություն» ռադիոկայանն էր ռեպորտաժ պատրաստել։

Ի դեպ, մի բանաստեղծություն էլ՝ «Կայծակուհին» Լյուբիկ Չիբուխչյանը նվիրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Հրապարակը» Լյուբիկ Չիբուխչյանի հետ խոսել է տարբեր թեմաների շուրջ, այդ թվում այն մասին, թե չի՞ ափսոսում Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրելու ու հայ-ադրբեջանական բարեկամության մասին խոսելու համար։

Նաև՝ Լյուբիկ Չիբուխյանն իրեն համարում է անկած Հայաստանի առաջին անկախ «Պայքար» թերթի գլխավոր խմբագիրը։ Բացի ամեն ինչից, Լյուբիկ Չիբուխյանը Նիկոլ Փաշինյանից վիրավորված է նրա համար, որ 19 անգամ դիմել է՝ 0 արձագանք։

ijevan molorakic ekac

-Հայտնի իրադարձություններից հետո շարունակու՞մ եք համարել, որ Նիկոլ Փաշինյանը փրկիչ է։

-Դե թարս արեց ամեն ինչ, ես պայքար էի տանում բարիշելու , որ խաղաղություն տիրի, դրա  համար, բայց լրիվ թարս արեց էդ տղան։ Բայց ասեմ, որ ես էն ժամանակ ասում էի՝ ոնց պիտի լինի, էդպես էլ եղավ։ Ես Տավուշի մարզպետի խորհրդականն էի, յեքա պատերազմ առաջացավ, մինչև անգամ ինձ ու կնոջս սպանում էին, ես գիրք էի գրել, պետական մակարդակով ուղարկեցի, նա Բաքվում ստացավ, ահագին պատմություններ։ Ասացին՝ դավաճան ա, էս, էն, դավաճանը ե՞ս եմ, թե իրանք։ 

-Իսկ որ ասում եք՝ թարս, թա՞րս, թե՞ դավաճանություն։

-Իհարկե, ինչ տարբերություն։ Բա եթե աջը ձախ չի, ուրեմն՝ ձախ ա, էլի։  

-Բա չե՞ք ափոսոսում, որ Նիկոլ Փաշինյանի մասին գիրք գրեցիք, էն էլ՝ նման վերնագրով։

– Անձը կապ չունի, հիմա ասում եք՝ ինչո՞ւ եք առաջ գիրք գրել, հիմա մի տատն էլ առաջ կույս է եղել։ Հիմա ընկերոջս մոտ եմ հիմա, պիտի հարցնի՝ ո՞վ ա, պիտի ասեմ՝  մի հաճելի ձայնով աղջիկ ա, բանից պարզվի՝ հեռու Ձեզնից՝ վատ մարդ եք, բա ես դրա հետ կա՞պ եմ ունենում։ Կամ՝ ես, բանից դուրս գա, որ լավ մարդ չեմ, հմի Անուշը մեղավո՞ր ա։

Ընտեղ գրել եմ, որ դու չպիտի մտնես ու դրանից մեր ազգային հպարտությունը գրամ անգամ նվազեր, բա հետո՝ ես դրան ասեցի՝ սենց արա կամ Ղարաբաղը ծախի՞։ Ոուրեմն՝ ամբողջ կյանքում դրան մենակ մի անգամ եմ հանդիպել։

Նիկոլ Փաշինյան

Ուղղակի ոնց ստացվե՞ց, մի մոտիկ տղա ունենք, ասեց՝ Իրանի շահի մասին գրում ես, ադրբեջանցի երգչուհու մասին գրում ես, քո հայրենակցի մասին խ՞ի չես գրում։ Ասեցի՝ գրում եմ, բայց էսպես է լինելու։ Էդպես էլ եղավ։

Ու արագ մի բան էլ ասեմ, էս ասեցի՝ գրում եմ, բայց հետո չասեք, թե Նիկոլական է եղել։ Ինքը ինձ չէր սիրում։ Հազար տեղից եկան, նկարեցին, ինքը մի անգամ չասեց՝շնորհակալ եմ։ Ասի՝ ապրես, էլի, իմ մասին գրել ես։

-Ինչ որ ուղերձ ունե՞ք Նիկոլ Փաշինյանին։

-Ասում եմ՝ Նիկոլ ջան, երկիրը մի ծախի, ասում եմ՝ կնգանդ հետ մի նկարվի, ասում եմ՝ փոխնախարար մի դնի կնգանդ վարսավիրին, ասում եմ՝ բազում հանճարեղ մարդիկ գիտեմ, նրանց պատգամավոր չես դնում ,աներձագիդ ես դնում։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել