Վարչապետին դավաճան է անվանում մի մարդ, ում գրչի մի հարվածով հանձնվեց Գետաշենն ու Արծվաշենը. ազատամարտիկ
Վարչապետին դավաճան է անվանում մի մարդ, ում գրչի մի հարվածով հանձնվեց Գետաշենն ու Արծվաշենը. ազատամարտիկ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը։
– Պարոն Իսախանյան, պատերազմի ժամանակ Դուք ծանր վիրավորվել էիք, ներկայումս էլ ապաքինման փուլում եք, բայց վստահ եմ՝ հետևում եք ներքաղաքական զարգացումներին։ Ինչպե՞ս եք գնահատում դրանք։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։
– Ես չեմ ընդունում, որ հիմա բոլորը մեղադրում են հանրապետության վարչապետին։ Դա քաղաքական դիրքորոշում է, բայց ես, որպես պատերազմի մասնակից և զինվորական, կարող եմ ասել, որ մենք չկռվեցինք։ Եթե կռվեինք այնպես, ինչպես առաջին պատերազմի ժամանակ, ապա կհաղթեինք։ Այդ ժամանակ բոլորս համախմբված կռվում էինք և հայրենիք էինք պաշտպանում, իսկ այս անգամ չկռվեցինք։
Այս պատերազմի ժամանակ մեկ օրվա մեջ Արցախից դուրս է եկել 5000 առողջ տղամարդ, որոնք ի վիճակի էին զենք կրելու և մարտնչելու։ Բայց նրանք նախընտրեցին փախչել՝ հրաման ստանալով ինչ-որ գեներալներից։ Ես ժամանակին հայտարարել էի և ասել էի, որ Վիտալի Բալասանյանին ոչ Արցախի հերոս եմ ճանաչում, ոչ էլ գեներալ։ …
Ինչու պառակտում գցեցին զորքի մեջ, ինչու պառակտում մտցրեցին, որ բոլորը թողեցին ու գնացին։ Այս պարագայում պարտության մեղքը իշխանության, վարչապետի վրա գցելը ճիշտ չէ։ Ուղղակի Արցախի նախկին ռեժիմային իշխանությունները հանուն իշխանափոխության պատրաստ էին անգամ այս միջոցին դիմել։ Ես ժամանակին Վիտալի Բալասանյանին ասել էի, որ եթե Ալիևը իրեն մի պաշտոն խոստանա, ապա նա Արցախը կհանձնի։ Իմ ասածը եղավ։
Նույն պատկերն էլ Հայաստանում էր։ Ես տեսնում, լսում էի, որ Արթուր Վանեցյանը, խնամու կողմից բամփված Գագիկ Ծառուկյանը զենքերը վերցրել գնում էին Արցախ, բայց պարզվեց՝ գնացին ռեկլամ եղան ու փախան։
Բայց այսօր եկել ու վարչապետին համարում են դավաճան։ Իրենք մոռացել են, որ 30 տարի ՀՀԿ-ի հետ կոալիցիա են եղել, 30 տարի բանակ ու երկիր են թալանել, իսկ Ադրբեջանն այդ ընթացքւոմ զինվել է։ Քոչարյանը երբ որ եկավ Հայաստան, նրա հագին զինվորական կոշիկներ էին, բայց հիմա միլիարդատեր է։ Այսինքն՝ թալանչիներն այսօր խոսում են երկիրը թալանելուց և դավաճանելուց։
Դոդի Գագոն հանրապետության վարչապետի հրաժարականն է պահանջում՝ չհասկանալով, որ իր մականունն արդեն ամեն ինչի մասին խոսում է։
Նույնն էլ Դաշնակցությունը։ Երբ Դրոյի գործով դաշնակներին փակեցին, և Քոչարյանի ժամանակ ազատվեցին, դրանք այդ օրվանից սապոնվեցին Քոչարյանին ու նախկին ռեժիմների թալանչիներին։ Այնպես որ, դաշնակներն էլ նույն թալանչիների բարեկամներն են։ Թալանելով էլ են դավաճանում, պարտադիր չէ հող զիջել։ Առաջին դավաճաններն իրենք են։
Կամ դրանց առաջնորդ Վազգեն Մանուկյանը։ Նա մոռացել է, որ ինքը ժամանակին հանձնել է Գետաշենն ու Արծվաշենը։ Ինքը դա մոռացել է, բայց մենք դա հիշում ենք։ Ես այդ պատերազմի մասնակից եմ ու հիշում եմ, որ մենք վերցրել էինք այդ տարածքները, բայց մի գրչի հարվածով հանձնեցին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում