Աշխարհ

«5 տարուց Հայաստան չի լինի, ինչպես որ հիմա չկա Լեռնային Ղարաբաղ». Մարգարիտա Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը տալիս է իր պտուղները. և դրանք քաղում են հայերը, նշել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Նրա ելույթի մասին «Ցարգրադ»-ը գրում է. «Ելույթ ունենալով Ռուսաստանում անցկացվող` Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ՝ Մարգարիտա Սիմոնյանը չէր կարող չանդրադառնալ այն երկրին, որտեղ իրեն արգելել են մուտք գործել։ Իսկ Հայաստանի իշխանությունների այս որոշումն ընդամենը մի կաթիլ է ռուսաֆոբիայի օվկիանոսում, որն այնտեղ հետևողականորեն ուռճացվում է։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության այս քաղաքականությունը՝ Սիմոնյանի կարծիքով, Հայաստանը հինգ տարի հետո չի լինի։

«Ի՞նչ է պետք անեք. պետք է ուշքի գաք։ Ի՞նչ պետք է անի Հայաստանի երիտասարդությունը. Հայաստանի երիտասարդությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճան է, նա տանում է Հայաստանը դեպի լիակատար կործանում»,- ասում է Մարգարիտա Սիմոնյանը։

RT-ի գլխավոր խմբագիրը հիշել է Լեռնային Ղարաբաղի կորուստը. նրա օրինակով կարելի է շատ պարզ տեսնել, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները հետևողականորեն ուրացել 100 հազար հայրենակիցների։

Չկա որևէ հիմք ենթադրելու, որ նույնը չի արվի Հայաստանի հետ»,- Սիմոնյանի խոսքերն է մեջբերել աղբյուրը։

Կիսվել էջում