Մամուլ

3 տարի առաջ այս օրը, երբ թշնամին նախահարձակ եղավ, պայքարում էր վիրավորների կյանքի համար

3 տարի առաջ այս օրը, երբ թշնամին նախահարձակ եղավ, պայքարում էր վիրավորների կյանքի համար

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորսոյանը վերհիշել է՝ 3 տարի առաջ այս օրը, երբ թշնամին նախահարձակ եղավ, ինչպես էին պայքարում վիրավորների կյանքի համար։

«3 տարի առաջ այս օրը այս ժամին Պաշտպանության Բանակի հսկիչ-անցագրային կետի (КПП) հերթապահի օգնականը տագնապով արթնացրեց այդ օրվա հերթապահ լեյտենանտ Թորոսյանին, քանի որ հակառակորդը հանկարծակի հարձակման էր անցել։

Այնուհետև ամբողջ Պաշտպանական Բանակը արագ բերվեց մարտական պատրաստվածության բարձր աստիճանի, որպեսզի դիմագրավի և հետ շպրտի հակառակորդին։

Հաջորդող մի քանի օրերին, երբ մեր ստորաբաժանումները հակահարված էին տալիս հակառակորդին, ՊԲ ռազմաբժշկական բաժնի համածառայակիցներիս հետ միասին հիմնականում զբաղվում էինք վիրավորների տարհանման և ռազմաբժշկական ծառայության կազմակերպման աշխատանքներով, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բազմաթիվ հավելյալ զոհերից։

Մնացածի մասին շատ է խոսվել, չեմ ուզում կրկնել։

Փա՛ռք Հայոց Բանակին։ Հավերժ փա՛ռք հերոսներին»։

3 տարի առաջ այս օրը այս ժամին Պաշտպանության Բանակի հսկիչ-անցագրային կետի (КПП) հերթապահի օգնականը տագնապով արթնացրեց այդ…

Gepostet von Arsen Torosyan am Montag, 1. April 2019
Կիսվել էջում