Մամուլ

Օսիպյանն անձամբ կզբաղվի «Եռաբլուրում» մեքենաների թալանման դեպքերի բացահայտման աշխատանքներով

Օսիպյանն անձամբ կզբաղվի «Եռաբլուրում» մեքենաների թալանման դեպքերի բացահայտման աշխատանքներով

Այսօր, ժամը 11.00-ին և 12.20-ին, ոստիկանությունում քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ «Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված իրենց մեքենաներից գողություններ են կատարվել:

Կողոպտիչները կոտրել են ավտոմեքենաների կողային ապակիները, հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք։

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Միևնույն ժամանակ, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը:

Կիսվել նյութով