Շոու-բիզնեսՏեսանյութ

Ինչպես են տոնել Նանո Քալաշյանն ու ամուսինը որդու 40 օրականը

Երեկ բլոգեր Նանո Քալաշյանը և քաղաքական գործիչ Հայկ Աթոյանը տոնել են իրենց որդու՝ Սէմի 40 օրականը։

Զույգը հայտնել էր, որ օրը առանձնահատուկ է նաև նրանով, որ իրենց ամուսնությա 3 ամյակն է և ծանոթության 5 ամյակը։

Նանո Քալաշյանն էլ այդ առիթով հուզիչ գրառում էր արել․

«Այսօր մեր սիրո պատմության 5 տարին է, իսկ ամուսնության՝ 3 տարին։ Հայկ, էս տարիների ընթացքում ես մի բանի համար երբեք չեմ կասկածել՝ երջանիկ եմ, որ հենց քեզ եմ ընտրել ու հենց քո կողքին եմ անցնում կյանքիս ճանապարհը։ Քեզ հետ ամեն ինչ ուրիշ ա։

Նույնիսկ դժվարությունները, ընկնելն ու նորից բարձրանալը, որովհետև երբ կողքիս դու ես, ամեն ինչ հաղթահարելի ա դառնում։ Եթե ժամանակը հետ տային, ես նորից ու նորից քեզ կընտրեի։

Կընտրեի քեզ, մեր սերը, մեր ընտանիքը, մեր անցած ճանապարհն ու այն ամենը, ինչ դեռ առջևում ա։ Իսկ այսօր արդեն ունենք մեր ամենամեծ ու ամենասիրուն երջանկությունը՝ մեր Սէմին։ Ու կարծես մեր սիրո պատմությունը մի նոր, ավելի գեղեցիկ էջ ա բացել։

Սիրում եմ քեզ անսահման։ Թող մեր 5 տարին դառնա 50, ու ամեն անգամ, երբ հետ նայենք, նույն ժպիտով ասենք՝ ինչ լավ ա, որ իրար ենք ընտրել»։

Տեսանյութերը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում