Մամուլ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։

Այսպիսով՝ օրենքը ստացել է նախագահի ստորագրությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ և 0 ձեռնպահ ձայներով հավանություն էր տվել համաձայնագրի վավերացմանը։

Նախագիծը վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համագործակցությանը։


Կիսվեք ձեր էջում