Շոու-բիզնեսՏեսանյութ

Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Արթուր Ալեքսանյանի հարսանիքից

Նազենի Հովհաննիսյանը նոր կադրեր է հրապարակել Արթուր Ալեքսանյանի հարսանիքից՝ կից գրելով․

Ես անուղղելիորեն հավատում եմ սիրուն։ հավատում եմ, որ ժամանակը բերում ու Ճակատագրով ՔՈՆԻՆ՝ հասցնում է քեզ:

Երբ էլ լինի, որքան էլ որ սպասեն իրար…

Ես Անվերապահորեն հավատում եմ Աստծո զորությանն ու այն բոլոր ՕՐՀՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ուժին, որոնք Անին ու Արթուրը ստացան իրենց Սիրո օրը:

Ընտանիքն ամեն ինչ է. ուժ է, Սեր, խաղաղություն. Հայրենիքի մանրակերտն է, էն հացն է, որով ամեն օր կյանքիդ մեջ համ և ուժ ես ստանում:

Կանգուն պահող սյունն է՝ չնայած բոլոր դժվարություններին:

Չգիտեմ՝որ լրատվականներն ինչ էին դրել, բայց այս լուսանկարներն Արթուրի և Անիի թույլատվությամբ եմ դնում.
ԵԿԵՔ ամենաջերմ մաղթանքներով ու շնորհավորանքներով ԱՎԵԼԱՑՆԵՆՔ նոր ձևավորվող ընտանիքի երջանկությունը, փաստենք, որ կա Սեր՝ անկախ ամեն ինչից,
որ մենք ՆԱև ԼԱՎ Ու ՍԻՐՈւՆ բաներ կարող ենք ասել միմյանց ու ուրախանալ՝ Հայաստանի դրոշն ամենածանր պահերին ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ բարձ պայած ՉԵՄՊԻՈՆ Արթուր Ալեքսանյանի և նրա Հեքիաթ- Անիի երջանկությամբ։

Արթուրը լավ գիտի՝ ինչ է նշանակում հասնել աշխարհի գագաթին,
բայց ես ուզում եմ մաղթել,
որ ձեր կյանքի ու հաղթանակի ամենաբարձր կետը ոչ թե որևէ պատվանդան լինի՝
այլ լինի ձեր ՏՈւՆԸ։

Այն վայրն ուր ուզում ես միշտ վերադառնալ։
Որտեղ քեզ սպասում են ամեն վայրկյան ու քեզ սիրում են ոչ թե հաղթանակներիդ, տիտղոսներիդ կամ նվաճումներիդ համար, այլ պարզապես այն բանի համար, որ ԴՈւ ԿԱՍ։

Որտեղ չեն մեղադրում սխալիդ համար…Որտեղ ԻՐԱՐՈՎ ԵՆ:

Թող Սբ. Գևորգում ձեր գլխին պահված Խաչը միշտ պաշտպանի ու ճիշտ ուղու վրա պահի, ձեր սրտի ուժն էլ հազարապատկի:

ՁԵՐ կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր ՍԵՐԸ լինի
Շնորհավո՛ր, սիրելի՛ Արթուր և Անի
2026թ. Կիպրոս. »։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Գևորգ եկեղեցում։ Անիին նույնպես Գյումրիից է։

Հարսանեկան արարողությունն ու տոնակատարությունն անցել են նեղ ընտանեկան և ընկերական միջավայրում՝ հարազատների, մտերիմների ու ընկերների մասնակցությամբ։ Հյուրերի թվում են եղել նաև հայկական ըմբշամարտի անվանի ներկայացուցիչներ։

Երեկոյի ընթացքում ներկաներին իրենց կատարումներով ուրախացրել են Karen Sevak Band-ը, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը և այլ երգիչներ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում