Մամուլ

3 հոգով հարվածել են 46-ամյա տղամարդուն, վերջինս գնացել է տուն, վերցրել հրացանը, հետ եկել ու կրակել

3 հոգով հարվածել են 46-ամյա տղամարդուն, վերջինս գնացել է տուն, վերցրել հրացանը, հետ եկել ու կրակել

Հունիսի 10-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նախորդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սուպերմարկետի մոտ երեք երիտասարդներ վիճել են 46-ամյա համաքաղաքացու հետ և փոխադարձ հարվածներ հասցրել իրար:

Որսորդական հրացան

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 46-ամյա տղամարդը փորձել է դանակով վնասել երիտասարդներին, այնուհետև իր «Նիսան Տիանայով» գնացել է տուն, վերցրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը և վերադառնալով սուպերմարկետի մոտ՝ վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ կրակել, ինչից հետո երիտասարդները դիմել են փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորսն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել նյութով