Մամուլ

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է

Մոլորվել է ադրբեջանցի զինծառայողը։ Առաջին իսկ պահից իրենք մեզ տեղեկացրել են։ Իր նկատմամբ քրեական գործ է հարուցված նաև Ադրբեջանում, Հաջիևը ինձ նույնպես հավաստիացրել է, որ իրենց համար ինքը քրեական հանցագործություն է արել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ եթե մոլորվել էր՝ ինչո՞ւ չէր գալիս հանձնվեր ՀՀ իշխանություններին՝ Սիմոնյանն ասաց, որ գնացել է հաց ուտելու։

«Տունը դատարկ է եղել, օտար տարածք է եղել իր համար, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է, որքան հասկանում եմ՝ ինքը վիրավոր է եղել կամ առողջական խնդիր է ունեցել։ Սա հասարակ քրեական հանցագործություն է, իսկ ներխուժել բառը  ենթադրում է, որ դիմադրություն կա, պայքար ես տալիս։ 

Ասում եմ՝ մոլորվել է, մեր մոտից էլ շատ մարդ մոլորվել է»,- նշեց ՔՊ-ականը։

Կիսվեք ձեր էջում