Մամուլ

Այսօր անհայտ անձինք թալանել են ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմներին այցելած անձանց ավտոմեքենաները

Այսօր անհայտ անձինք թալանել են ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմներին այցելած անձանց ավտոմեքենաները

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք թալանել են ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմներին այցելած անձանց ավտոմեքենաները։ Կողոպտիչները կոտրել են ավտոմեքենաների կողային ապակիները, հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությից հաստատեցին այս տեղեկությունը։

Ըստ նախնական տվյալների՝ թալանել են 2 ավտոմեքենա, որոնցից մեկը պատկանել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի եղբորը, իսկ մյուսը՝ լրատվական կայքերից մեկի լրագրողին։

Ուրֆանյանի եղբոր մեքենայից տարել են դրամապանակ, որի մեջ եղել է տղայի ողջ աշխատածը, բավականին մեծ գումար։ Իսկ լրագրողի մեքենայից տարել են համակարգիչը։

Share