ՄամուլՏեսանյութ

Քարվաճառում ադրբեջանական բեռնատարն ընկել է գետը․ կա զոհ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Քարվաճառի շրջանում ավտովթար է տեղի ունեցել և բեռնատարն ընկել է գետը։

Նշվում է, որ Շիրվան քաղաքի բնակիչ, 1981 թվականին ծնված Ռահիմ Շահբազովը «Howo» բեռնատարը վարելիս կորցրել է կառավարումը։ 

Վարորդը մահացել է, իսկ երկու հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Փաստի առթիվ քննություն է իրականացվում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կիսվել էջում