«Ցավերս այնքան ուժեղ էին, որ չդիմացա». Սյուզաննա Մելքոնյանը հիվանդանոցում է
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով գտնվում է հիվանդանոցում։
Նա այդ մասին տեղեկացրել է ինստագրամյան իր էջում՝ կիսվելով նաև գրառմամբ։
«Շնորհակալ եմ հրաշք մասնագետ։ Ցավերս էնքան ուժեղ էին ,որ չդիմացա մինչ առավոտ։ Բեմի կյանքը ի վերջո իրենն անում է․․․
Շատ սիրելի՛ մարդիկ, ոտքս չեմ կոտրել։ Այլ խնդիր է ,որը ևս ցավոտ էր։
Շնորհակալ եմ բոլորիդ։ Դուք հրաշք եք», – գրել է Սյուզաննան՝ առայժմ չմանրամասնելով, թե առողջական ինչ խնդրի մասին է խոսքը։



