«Այդ չարությունից կպայթեն մի օր»․ Էվելինա Ստեփանյանը հրապարակում է արել
Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինա Ստեփանյանը, ով հաճախ է սոցիալական ցանցերում կիսվում իր սուր և հուզական մտքերով, հերթական անգամ հանդես է եկել հրապարակմամբ՝ անդրադառնալով մարդկանց վերաբերմունքին, նախանձին և հասարակության մեջ տարածված բացասական երևույթներին։
«Մարդ արարածը նույնիսկ նոր ծնված երեխու հետ չի համակերպվում, էդ չարությունից կպայթեն մի օր, դրա համար էլ դուրս են հանում։
Էլ ինչ ենք ուզում… անդադար մենակ իրար հոշոտեն ու թաղեն, իրար դեմքի ժպտան, իրար հետևից աշխարհի բամբասանքն անեն։
Էլ չեմ խոսում իրար բարին ցանկանալու ու իրար համար ուրախանալու մասին, չէ ոչ տեսել ենք, ոչ լսել …
Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում։ Կեղծ բարեպաշտների աշխարհ …
Գոնե նորածին երեխեքից իրանց կեղտոտ լեզուն ու ներսի թարախը հեռու պահեն»,- գրել է Էվելինան։


