ՄամուլՏեսանյութ

Տեսախցիկը արձանագրել է Արթիկ քաղաքում ասֆալտով բարձված «Կամազ»-ի ողբերգական վթարի պահը

Տեսախցիկը արձանագրել է Արթիկ քաղաքում ասֆալտով բարձված «Կամազ»-ի ողբերգական վթարի պահը

Շիրակի մարզի՝ Արթիկ քաղաքում ասֆալտով բարձված KamAZ մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մայիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 12։00-ի սահմաններում 60-ամյա Ստեփան Մ․-ն իր վարած KamAZ մակնիշի ավտոմեքենայով Արթիկ քաղաքի Նարեկացի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էկետրասյանը տապալել այն, առաջ ընթացել և բախվել քարերին ու հողաթմբին, գլորվել, բախվել կիսակառույց շինությանը և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Իսկ բախման հետևանքով շինության պատի մոտ 30 ք/մ հատված փլուզվել է։ Էլեկտրասյան տապալման հետևաքով փայտե երկու սյուները նույնպես տապալվել են, որոնց վրա էլեկտրական ու ինտերնետի մալուխները պոկվել են։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում