Մամուլ

Ո՞նց եք պատկերացնում, ո՞վ կարող է ինձ ճնշել կամ վախեցնել․ Գարիկ Գալեյան

Ո՞նց եք պատկերացնում, ո՞վ կարող է ինձ ճնշել կամ վախեցնել․ Գարիկ Գալեյան

Երեկ «Որդիների Կանչ» ՀԿ-ն որոշում կայացրեց կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել նստացույցը Կառավարության դիմաց:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց զոհված հերոսի հայր Գարիկ Գալեյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ պայքարը շարունակելու են մինչեւ վերջ:

«Ո՞նց եք պատկերացնում, ո՞վ կարող է ինձ ճնշել կամ վախեցնել: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ:

Մեր ազգն անցել է բոլոր սահմանները, բոլոր արժեքները, եթե հերոսի ծնողին հայհոյում են, մեր ազգը լռում է, ինչի մասին է խոսքը»,-նշեց նա, եւ հավելեց, որ պայքարի այլ տարբերակի մասին կխոսի մի քանի օրից:

Նշենք, որ ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատարանը որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին:

Կիսվել էջում