Մամուլ

Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Քոչարյանին

Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Քոչարյանին

Այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է նրա 68-ամյակը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին։

Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց, որով նշեց՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա շնորհավորանքը՝ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան առթիվ:

ռոբերտ քոչարյան

«Այս տարի նույնպես նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։

Միկոյանը նշեց նաև, որ Նախագահը Հայաստանում է և ինչպես միշտ, ծննդյան օրն անցկացնելու է իր ընտանիքի հետ։

Կիսվել նյութով