ՄամուլՏեսանյութ

Արտաշատում հանցավոր խումբ է վնասազերծվել (Տեսանյութ)

Արտաշատում հանցավոր խումբ է վնասազերծվել (Տեսանյութ)

Այս տարվա մարտին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի բնակիչներից կազմված հանցավոր խումբ է գործում, որը զբաղվում է զենք-զինամթերքի եւ ապօրինի թմրամիջոցներիշրջանառությամբ:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ ոստիկաններին հաջողվել է պարզել հանցավոր խմբի անդամների ինքնությունը, թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, իրացման եղանակը:

Օգոստոսի 10-ին ոստիկանները Արտաշատի Մարքիս փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել են նույն քաղաքի բնակիչ 54-ամյա մի բնակչի: Նրա մոտ երկու փաթեթ է հայտնբերվել: Ձերբակալվածն ասել է, որ դա կրիստալ թմրամիջոց է: Նա կալանավորվել է:

dzerbakalum

Ոստիկանները պարզել են, որ հանցավոր խմբի անդամներից մեկը զբաղվում է նաեւ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությամբ: Ոստիկանները օգոստոսի 27-ին խուզարկություն են իրականացրել Արտաշատի 34-ամյա բնակչին պատկանող գիշերային ակումբում:

Նրա աշխատասենյակում հայտնաբերվել է չորացված, մանրացված կանեփանման զանգվածով 2 փաթեթ:

Բացի այդ հայտնաբերվել է եւս երկու փաթեթ, որտեղ մասնատված «Մակարաով» եւ ՏՏ տեսակի ատրճանակներ էին, նաեւ 18 փամփուշտ: Նա եւս ձերբակալվել է:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով