Մամուլ

Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին News.am-ին հայտնեց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Փաստաբանն ասաց, որ հասկանալի պատճառներով՝ չեն ստացել որոշումը, սակայն գործը փաստացի կարճված է, պաշտպանության կողմին հասած տեղեկությունների համաձայն՝ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանին մեղադրանք էր առաջադրվել ԱՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար։

Կիսվել էջում