Մամուլ

Վարորդներին զսպելու նպատակով շուրջ 2000 տեսախցիկ է տեղադրվելու փողոցներում

Առաջիկայում փողոցների տեսնակարահանումը խստացվելու է: Տեղադրվելու է մինչև 2 հազար հատ նոր տեսախցիկ: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀԺ-ի հետ զրույցում չի հերքել տեղեկությունները:

«Այդպիսի մի ծրագիր կա, որ պարեկային ծառայության անցնելով՝ կառավարությանը նմանատիպ առաջարկություն ներկայացնենք: Սա արվում է վարորդներին զսպելու նպատակով, քանի որ վրաերթերի, ՃՏՊ-ների, վիրավորների թիվը շատ է: Ես անթույլատրելի եմ համարում նման քանակը»,- ասել է Վալերի Օսիպյանը:

Անդրադառնալով տեղադրվող տեսախցիկների թվաքանակին՝ Օսիպյանը նշել է, որ հնարավոր է՝ այն երկու հազարից ավելի լինի կամ պակաս: «Սա ամենևին չի նշանակում, որ մենք ամեն տեղ մեր քաղաքացիներին բռնելու ենք, պատժենք և գումար վերցնելով՝ տուգանենք: Հակառակը, մենք ուզում ենք զսպել մեր վարորդներին, որպեսզի ճանապարհային երթևեկության կանոններն է՛լ ավելի հարգալից պահպանեն, քանի որ երթևեկության բոլոր մասնակիցներն ունեն նույն հավասարությունը»:

Առավել մանրամասն՝ armtimes.com

Կիսվել նյութով