ՄամուլՔաղաքականություն

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը բոլոր ժամանակներում հանցավոր ռեժիմի աջակիցներ են եղել. բռնել-թողել շոուներերի փոխարեն պետք է Սահմանադրություն փոխել

Հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանին զարմացնում է Երևանի ավագանու ընտրություններում ներկայացված հայտնի և անհայտ կուսակցությունների ցանկի գործելաոճը: Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում նա նկատեց, որ ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը հույսները դրել են հանրության կարճ հիշողության վրա.

«Երկիրը թալանած ուժերը այդ թալանով քարոզարշավ են անում և ընտրությունների մասնակցում:Այս դեպքում ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Սա արդա՞ր է… Ես ասում եմ «Բարգավաճ Հայաստանի» մասին, ես ասում եմ «Օրինաց երկրի» մասին: ՕԵԿ-ը բանկեքով զիբիլ ու 3 հազար դրամանոց հեռախոս էր բաժանում ժողովրդին, որ մինչև տուն էին հասցնում անջատվում էր: Հետո բողոքում էին մարդիկ, բայց էսօր էլի այդ ուժերը գլուխ են բարձրացնում:

Ուղիղ 27 տարի, երեք նախագահների օրոք նույն ուժերը գռփում են երկիրը: Այսքան տարի կռիվ եմ տվել անարդարության դեմ: Էնքան մարդու գլուխ կերան ու ստիպեցին, որ լքեն երկիրը: Մաքուր մարդիկ էլ սև ցուցակ ընկան ու մնացին անգործ: Կակեբեիստական ռեժիմը բոլորին խեղեց: Ես դա իմ սեփական մաշկի վրա եմ զգացել»,-նշեց Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը կասկածում է արդար ընտրությունների հնարավորության վրա.«Թալանի փողերով նորից կառնեն ժողովրդին: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը բոլոր ժամանակներում հանցավոր ռեժիմի աջակիցներ են եղել: Իսկ ազնիվ քաղաքական ուժերը գումար չունեն ընտրագրավ մուծելու: Էս ինչ խաղիկներ են` բռնել-թողել շոուներեր փոխարեն հարկավոր է Սահմանադրություն փոխել: Իսկ Փաշինյանը դա գցում է ականջի հետև ու ցույց տալիս, որ գլոբալ առումով ինքը քաղաքական խորաթափանցություն չունի և խակ է: Նիկոլապաշտները կսկսեն ինձ քարկոծել, բայց ես ասելիքս ասելու եմ»,-ընդգծեց ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Աղբյուր՝ Primenews.am

Կիսվել նյութով