ՄամուլՏեսանյութ

«Վազելով մոտեցա, մի տղա էր, գրկել եմ, ասել եմ՝ եղբայր, էս դռնով շուտ գնա»․ Սիսակ Գաբրիելյան (Տեսանյութ)

«Վազելով մոտեցա, մի տղա էր, գրկել եմ, ասել եմ՝ եղբայր, էս դռնով շուտ գնա»․ Սիսակ Գաբրիելյան (Տեսանյութ)

«Ես գնում էի ԱԺ նախագահի մոտ, որովհետև վաղը գործուղում ունեմ, պետք է քննարկեի օրակարգային հարցեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած երեկվա ծեծկռտուքին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Երբ հասա պարոն Ռուբինյանի աշխատասենյակի մոտ, տեսա, որ այնտեղ շատ ուժեղ քաշքշուկ ա։ Վազելով մոտեցա, մի տղա էր, կարծեմ դաշնակցական էր, մոտեցել եմ իրեն, գրկել եմ, ասել եմ ՝ եղբա՛յր, էս դռնով շուտ գնա, և հանել եմ դուրս»,- նշեց Գաբրիելյանը։

azgayin

Հարցին, թե ումից էր պաշտպանում երիտասարդին, պատգամավորը պատասխանեց՝ բոլորից։

«Երբ հասել եմ, արդեն որպես էդպիսին, ծեծ չկար»,- նշեց Գաբրիելյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ միջադեպի վայրում պատգամավորներ տեսել է։

Գաբրիելյանը հավելեց, որ ինքը մանրամասներին չի տիրապետում և տեղյակ չէ, թե ինչից է ծագել ծեծկռտուքը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում