Մամուլ

Սահմանին իրավիճակը հանդարտ է. որոշակի պարբերականությամբ հնչում են կրակոցներ

Սահմանին իրավիճակը հանդարտ է. որոշակի պարբերականությամբ հնչում են կրակոցներ

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում այս պահին իրավիճակը հանդարտ է, երբեմն՝ որոշակի պարբերականությամբ հնչում են առանձին կրակոցներ։ Այս մասին News.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։

sahman dirq

Դրա մասին է խոսում նաեւ փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչեւ այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։

Կիսվել նյութով