Աշխարհ

«Ռուսաստանին հաղթելն անհնար է». Պուտին

«Ռուսաստանին հաղթելն անհնար է». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է Ուկրաինային արևմտյան երկրների կողմից տրամադրվող ռազմական օգնությանը՝ նշելով, որ Արևմուտքը շուրջ 150 մլրդ դոլար է ծախսել, մինչդեռ աղքատ երկրներին 60 մլրդ դոլար է տրամադրել որպես օգնություն.

«Արևմուտքի նպատակը լոկալ պատերազմը գլոբալ հակամարտության վերածելն է: Մենք դա հենց այդպես էլ հասկանում ենք և համապատասխան կերպով էլ պետք է կարձագանքենք. խոսքը մեր երկրի գոյության մասին է»,- հավելել է նա:

Պուտինի խոսքով՝ Կիևը դարձել է արևմտյան երկրների ղեկավարների գործիքը: Ըստ ՌԴ նախագահի՝ Արևմուտքը Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու նպատակներ ունի.

«Սակայն Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն անհնար է»,- ասել է նա:

Անդրադառնալով Ուկրաինայում իրականացվող «հատուկ գործողությանը»՝ Պուտինը նշել է. «Մենք քայլ առ քայլ հետևողականորեն կլուծենք մեր առջև դրված բոլոր խնդիրները…

Ռուսատանը բաց է եղել Արևմուտքի հետ կառուցողական բանակցությունների համար և երկար տարիներ առաջարկել է աշխատել համատեղ անվտանգային համակարգի վրա, մինչդեռ Արևմուտքն Ուկրաինային պատրաստում էր մեծ պատերազմի, և այսօր նրանք բացեիբաց ընդունում են դա…

Արևմուտքն է պատերազմը սկսել, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար»:

Կիսվել նյութով